00:00 , 12 մարտ, 2015
Life.panorama.am-ը գրում է․
Ապրիլի 7-ին Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի հետ միասին Մաշա Մնջոյանը մեկնում է Իտալիա և Ֆրանսիա: «Իտալիայի Սուրբ Պետրոս Տաճարում Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սբ. Պատարագ է մատուցվելու Հռոմի պապի կողմից՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Պատարագի ընթացքում մենք կերգենք շարականներ: Պատասխանատվությունը շատ մեծ է, բայց անվստահություն չունենք, միշտ ու տարբեր առիթների հավուր պատշաճի ենք ներկայացել»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Մաշա Մնջոյանը:
