23:03 , 11 մարտ, 2015
1in.am-ը գրում է․
Չինացի գիտնականները ներկայացրել են ինքնուրույն շարժվող շարժիչ՝ հեղուկ մետաղից, որը իր տեսակի մեջ տեսքը փոխող T-1000 տերմինատորի նախատիպն է: Նոր տեխնոլոգիայի մասին պատմվում է Advanced Materials ամսագրի էջերում՝ հայտնում է New Scientist-ը:
Մեքենան չափազանց հեշտ է կառուցված: Դա գալիումի համաձուլվածքի կաթիլ է (որը հեղուկ է դառնում 30 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանի դեպքում)՝ ինդիումի ու անագի խառնուրդով:
Եթե սարքը տեղադրվի կաուստիկ սոդայի կամ անգամ սովորական աղի լուծույթի մեջ, իսկ հետո այդտեղ գցվի ալյումինի կտոր՝ որպես վառելիք, ապա կաթիլը կսկսի շարժվել:
Այն մոտ 1 ժամ կշարժվի ուղիղ, կպտվվի բաժակի երկայնքով կամ կանցնի խոչընդոտների վրայով:
Եթե կաթիլը պահեք անշարժ, ապա այն կնմանվի պոմպի, որը վայրկյանում կքաշի 50 միլիլիտր ջուր: