22:57 , 11 մարտ, 2015
Replik.am-ը գրում է․
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ Կիևին զենք մատակարարելը կարող է հանգեցնել բռնության աճին: Նման հայտարարությամբ մարտի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցը. «Առաջին հերթին և գլխավորը` նախագահը կարծում է, որ հարցը դիվանագիտական ճանապարհով պետք է լուծվի մի շարք պատճառներով: Զենքի քանակի ավելացումը և մարտական օգնությունը միայն կավելացնեն արյունահեղությունը»,-Շուլցի խոսքերն են մեջբերում արտասահմանյան ԶԼՄ-ները:
Ինչպես ավելի վաղ նշել են, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտքափոխվել է Ուկրաինային զենք մատակարարելու հարցում: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել էր ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպան Փեթեր Վիտտիգը: