Ուզում եմ հասկանալ, թե ով և ինչ է կորցրել Բաքվում, որ մի հատ էլ օլիմպիադա է գնում


23:22 , 11 մարտ, 2015

Ես, որ միշտ խաղարար նախաձեռնությունների կողմնակից եմ, համարում եմ, որ այդ օլիմպիադան պետք է բոյկոտվի. պետք է բոյկոտվի սահմանին թափվող/թափված մեր զինվոր եղբայրների արյան համար, Բաքվում խոշտանգվող/խոշտանգված մեր հայրենակիցների համար, Գուրգեն Մարգարյանի, սահմանամերձ գյուղերում սպանված անմեղ հայրենակիցների համար, և վերջապես՝ Ադրբեջանում խեղդվող ու լռեցվող ազատ ձայների համար: Եվ ո՞վ է պարտադրում մեզ մասնակցել Իլհամի մեծարման այդ հանդիսավոր երեկոյին՝ տրորելով մեր արժանապատվությունը: