Ինքնասիրահարված երեխա՞: Ուսումնասիրությունները վկայում են, որ այդ հարցում պետք է մեղադրել ծնողներին


19:58 , 11 մարտ, 2015

Mediamonitor.am-ը գրում է․

Կան ծնողներ ովքեր մտածում են, որ իրենց երեխաներն ամենալավն են, հատուկ են և արժանի են ավելիին քան մյուս երեխաները: Համաձայն նոր ուսումնասիրությունների՝ այսպես մտածող ծնողներն իրենց այս տեսակետով ազդում են իրենց երեխաների վրա՝ ստեղծելով ինքնասիրահարված փոքր էակներ, ովքեր բարձր են դասում իրենց մյուսներից և արտոնություններ են վերագրում իրենց:

«Լավ է և բնական, երբ սիրում ես երեխաներիդ, բայց այն մտածելակերպը, որ ձեր երեխան ավելի լավն է քան մյուսներինը, կարող է հանգեցնել երեխայի ինքնասիրահարվածությանը, որը բնականաբար լավ երևույթ չէ»,- ասում է Բրեդ Բուշմանը՝ Օհիոյի պետական համալսարանի հաղորդակցության և հոգեբանության պրոֆեսորը:

Բուշմանը համահեղինակն է այն գիտական աշխատանքի, որը եզրակացնում է, որ ծնողներն են մեղավոր երեխաների ինքնասիրահարված լինելու հարցում:

Ուսումնասիրության արդյունքները հրատարակվեցին կիրակի օրը PNAS պարբերականում, և այս ուսումնասիրությունը առաջինն է, որ ուշադրությունը սևեռեց ինքնասիրահարվածության առաջացման պատճառների վրա:

«Մարդիկ ինքնասիրահարված չեն ծնվում, և ոչինչ չես կարող անել դրա դեմ»,- ասել է Բուշմանը,- «Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ծնողների վերաբերմունքը կարող է նպաստել իրենց երեխաների ինքնասիրահարվածության վրա»:

Ավելի հասկանալի լինելու համար նշենք, որ ինքնասիրահարվածությունը խանգարում չէ: Այն ավելի շատ սպեկտր է, որի միջոցով կրտսեր և ավագ սերունդների ներկայացուցիչները  ժամանակի ընթացքում տարբերակվում են բացատրում է Էդդի Բրումելմանը՝ Նիդեռլանդներում գտնվող Ամստերդամի համալսարանի դոկտորական հետազոտողը, ով նաև ուսումնասիրության հեղինակներից է:

«Երեխաների մեծ մասի մոտ առկա է շարունակական ինքնասիրահարվածություն. ոմանց մոտ դրա մակարդակը ցածր է, ոմանց մոտ էլ շատ բարձր», – ասել է նա,- «Երբ ինքնասիրահարվածությունը հասնում է իր ծայրահեղ աստիճանին, երբեմն կարող է հասուն տարիքում վերաճել անհատականության ինքնասիրահարվածության խանգարման»:

18 ամիս շարունակ  հետազոտողները հարցազրույց են անցկացրել 7-12 տարեկան  565 երեխաների և իրենց ծնողների հետ ամեն 6 ամիսը մեկ:

Բուշմանն ասել է, որ այդ տարիքն են ընտրել, քանի որ ինքնասիրահարվածության առաջին նշաններն ի հայտ են գալիս 8 տարեկանից սկսած:

«Մինչ այդ տարիքը բոլոր երեխաներն էլ ինքնասիրահարված են. եթե մտնեք 5 տարեկան երեխաների դասարան և հարցնեք, թե ով է ամենալավը մաթեմատիկայի բնագավառում, նրանք բոլորը ձեռք կբարձրացնեն: 8 տարեկանից սկսած նրանք սկսում են համեմատել իրենց մյուսների հետ»,- ասում է պրոֆեսորը:

18 ամսյա ուսումնասիրության ընթացքում ամեն 6 ամիսը մեկ երեխաներին խնդրում էին արտահայտել իրենց կարծիքը 10 մանկական ինքնասիրահարվածության երևույթների վերաբերյալ՝ կիրառելով 0-3 թվերի սանդղակը , որտեղ 0-ն նշանակում էր «միանգամայն սխալ է» , իսկ 3-ը «միանգամայն ճիշտ է»:

Թեստային հարցերի մեջ էին մտնում նման արտահայտություններ «իմ նման երեխաներն արժանի են հավելյալ շատ բաների» կամ «Ես շատ լավ օրինակ եմ, ում կարող են հետևել բոլոր երեխաները» և հարցվողներին խնդրվում էր համաձայնվել այս պնդումների հետ կամ հերքել դրանք:

Կար նաև հետևյալ արտահայտությունը «Ես միշտ կարողանում եմ մարդկանց հավատացնել այն ինչ ուզում եմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ