Պայթյուն Հնդկաստանում. կան զոհեր ու վիրավորներ


19:52 , 11 մարտ, 2015

xaviAraratnews.am-ը գրում է․

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Իմփհալ քաղաքի շուկաներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, ևս 23-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է Press Trust of India գործակալությունը։

Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Այս պահին դեպքի վայրում են օրինապահ մարմինները, տարվում է հետաքննություն։

Առայժմ որևէ ահաբեկչական կազմակերպություն չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը։

Նշենք, որ Հնդկաստանի հյուսիսում շուրջ 100 տարբեր ծայրահեղական խմբավորումներ են գործում։ Նրանք բոլորն էլ անկախություն են պահանջում, նվազագույն դեպքում՝ այս կամ այն շրջանների ինքնավարության ընդլայնում։