19:39 , 11 մարտ, 2015Panorama.am-ը գրում է․
«Հիլըրի Քլինթոնը դատապարտել է Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունները խափանելուն ուղղված հանրապետական սենատորների քայլը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ օրերս ամերիկացի 47 կոնգրեսականներ ուղերձ էին հղել Իրանի իշխանություններին, նշելով, որ միջուկային խնդրի շուրջ նույնիսկ վերջնական համաձայնության հասնելու դեպքում էլ Կոնգրեսն ի զորու է բեկանել նախագահի ստորագրած որոշումը, այնպես որ, Իրանի հետ միջուկային խնդրի շուրջ հավանական համաձայնությունը կարող է վավերական լինել մինչև նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ավարտը:
Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը, անդրադառնալով սենատորների հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Սենատորների նամակն ինչ նպատակով էլ, որ հղված լինի, հեղինակազրկում է այն ստորագրողերին»:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սպիտակ տունը ևս դատապարտել է սենատորների այդ քայլը, իսկ ԱՄՆ նախագահի տեղակալ Ջո Բայդենն սենատորների քայլը վտանգավոր խաղ է որակել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ