19:32 , 11 մարտ, 2015
1in.am-ը գրում է․
«Հետաքննություն մարմնի միջոցով» սերիալի դերասան Ուինդել Միդլբրուքսը անգիտակից վիճակում հայտնաբերվել է իր բնակարանում, հայտնում է Deadline-ը:
Բժիշկները նրան մեռած են ճանաչել: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Նա 36 տարեկան էր:
Հարազատների խոսքով՝ Միդլբրուքսը չէր ցանկանում, որ իր մահը դառնար քննարկման առարկա սոցցանցերի օգտատերերի համար:
Նա հանրաճանաչ դարձավ նաև իր մասնակցությամբ նկարահանված Miller գարեջրի հոլովակների շնորհիվ: