18:44 , 11 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է․
Թուրքիայի իշխանությունները Հալեպ քաղաքում մարտական իրավիճակի սրման պատճառով Սիրիայի հետ սահմանային երկու անցակետ փակելու որոշում են կայացրել։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։
Հաթայի (Ալեքսանդրետ) նահանգում անցակետերը փակվել են մարտի 9-ին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական Հալեպ քաղաքում գրոհայինների գնդակոծությունների հետևանքով 10 մարդ է զոհվել։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են։