ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչների հետ


18:52 , 11 մարտ, 2015

Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ճանաչողական այցով Հայաստանում գտնվող գերմանական Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների պատվիրակությանը, որի կազմում էին վերլուծական տարբեր կենտրոնների տնօրեններ, խմբագիրներ, առաջատար փորձագետներ:

Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը կարևորեց նմանատիպ ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան:

Հանդիպման ընթացքում Աշոտ Հովակիմյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություննների ջանքերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները, միջազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ՀՀ մոտեցումները, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությունն ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը: