Հակոբ Հակոբյանի դինամիկ հսկողությունը հնարավոր է իրականացնել «Նուբարաշեն» ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի կողմից


18:06 , 11 մարտ, 2015

Հակոբ Հակոբյանի դինամիկ հսկողությունը հնարավոր է իրականացնել «Նուբարաշեն» ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի կողմից168.am-ը գրում է․

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը վերջինիս առողջական խնդիրների վերաբերյալ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին: ՀՀ արդարադատության նախարարի կարգադրությամբ, ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության աշխատակիցները, համագործակցելով ՀՀ առողջապահության «Էրեբունի» ԲԿ 2-րդ վիրաբուժական բաժնի վարիչ Ա. Ասատրյանի հետ, այսօր ժամը 14:30 սահմաններում այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` կալանավոր Հ. Հակոբյանին զննելու նպատակով:

Կատարված զննության արդյունքներով պարզվել է, որ Հ. Հակոբյանի մոտ սուր վիրաբուժական պատալոգիա չկա, իսկ աճուկային ցավերը պայմանավորված են կոնկրեմենտների առկայությամբ երիկամի ավազանում, ուստի կալանավորը դինամիկ հսկողության կարիք ունի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ