Փառահեղ անցյալ ունենալ չի նշանակում, որ պետք է ապրենք անցյալով


18:00 , 11 մարտ, 2015

Փառահեղ անցյալ ունենալ չի նշանակում, որ պետք է ապրենք անցյալով` աչք փակել ներկա իրավիճակի վրա: Հայերս շատ ենք սիրում հպարտանալ մեր փառահեղ անցյալով, միշտ ասել, որ Ծովից Ծով Հայաստան ենք ունեցել: Վերջինս ասելուց հետո բաժանվում ենք երկու մասի. ոմանք սկսում են ապրել անցյալում, ոմանք չարամտորեն սկսում են խոսել ներկա իրավիճակից, որ բա տեսեք՝ ում է պետք անցյալը, որ հիմա պուլպուլակից պուլպուլակ է Հայաստանը: Պետք չէ տրվել ծայրահեղություններին։ Պետք է հիշել փառահեղ անցյալը, նայել ներկային և ձգտել փառահեղ ապագայի, որի հիմքը դրվեց ազատագրված Արցախում: