Եվրատեսիլյան Don’t deny երգի պրեմիերան՝ վաղը


17:46 , 11 մարտ, 2015

u0-weu-d1-8a07aede9230404db30a0b0e1e479248^pimgpsh_fullsize_distr1in.am-ը գրում է․

«Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մրցութային երգի պրեմիերան կկայանա մարտի 12-ին՝ Առաջին լրատվականի հիմնական թողարկումից հետո: «Don’t deny» երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակ՝ Իննա Մկրտչյան:

Երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է.«Երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:

Տեսահոլովակը ժամը 21:30-ին հասանելի կլինի նաեւ Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական www.eurovision.tv կայքում: