Իկեր Կասիլյասի նոր ռեկորդը


22:55 , 15 հոկտեմբեր, 2012

Կասիլյասը արդեն 726 րոպե է գոլ չի ընդունում սեփական դարպասը
Ռեալի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը, Բելառուսի հետ խաղում անառիկ պահելով սեփական դարպասը, 726 րոպե անցկացրեց խաղադաշտում և Իսպանիայի համար նոր ռեկորդի հեղինակ դարձավ: Նախկին ռեկորդը նույնպես սահմանել էր նա: 2008-ին Ռեալի դարպասապահը 715 րոպե գնդակ չէր ընդունել սեփական դարպասը: