17:40 , 11 մարտ, 2015
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ 2 օր առաջ` մարտի 9-ին, Երևանի Կիևյան կամրջից ցած նետված 20-ամյա երիտասարդը Երուսաղեմի հոգևոր ճեմարանի սան էր:
Երկու տարի այնտեղ սովորելուց հետո նա նոր էր վերադարձել հայրենիք:
Հայաստանում, շուրջ 1 ամիս առաջ պարզվել էր, որ նա անբուժելի հիվանդություն ունի` գլխուղեղի ուռուցք:
Հիշեցնենք՝ մարտի 9-ին՝ երեկոյան, ահազանգ էր ստացվել այն մասին, որ Կիևյան կամուրջից մի երիտասարդ է ցած նետվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նրա դիակը հայտնաբերել էր Հրազդան գետի մոտ՝ ավտոճանապարհի վրա: