Այս կինը 7 տարի ոչինչ չի կերել, բայց հասցրել է 2 երեխա ունենալ այդ ընթացքում (PHOTO)


13:42 , 24 մարտ, 2015
Nicola Nichols, 25, has to be fed through a tube directly into her bloodstream as she was diagnosed has a rare stomach condition Mrs Nichols was diagnosed with gastroparesis, meaning her stomach muscles are paralysed

25-ամյա Նիկոլա Նիկոլսը 2008 թ.-ին հիվանդացավ գրիպով, հետագայում նրա մոտ մարսողական խնդիրներ առաջացան։ Նա օրը 50 անգամ փսխում էր։ Բժիշկներն աղջկա մոտ գաստրոպարեզ ախտորոշեցին։ Այդ ժամանակ նա 18 տարեկան էր և 57 կգ էր կշռում, բայց հիվանդության պատճառով 44 կգ դարձավ։ Նա չէր կարողանում որևէ բան ուտել և սնվում էր գլյուկոզայի ու սննդամթերքի սիստեմաներով, որոնց պարունակությունն անմիջապես նրա արյան մեջ էր անցնում։ Նիկոլան մինչ օրս էլ այդպես է սնվում ու մինչև կյանքի վերջ շարունակելու է այսպես սնվել։

Mrs Nichols was struck down with mild flu in 2008, and after this vomited up to 50 times a day. She was unable to eat any of the food on her wedding day to partner Ben, an IT worker

Գաստրոպարեզ հիվանդության դեպքում մարսողական համակարգը կարգավորող թափառող նյարդը վնասվում է։ Երբ այս նյարդը վնասվում է, ստամոքսի ու աղիքների մկանները դադարում են աշխատել, ինչի արդյունքում սննդամթերքը չի մարսվում։ Դեռևս նախքան իր ախտորոշումն իմանալը Նիկոլան պատրաստվում էր ամուսնանալ իր ընկերոջ՝ Բենի հետ։ Հարսանիքի օրը աղջիկը չէր կարող օգտվել ճոխ սեղանի ճաշատեսակներից։ Նա չխկացնում էր շամպայնի բաժակը, սակայն մի կում անգամ չէր կարող խմել։

Mrs Nichols has not eaten food for seven years and gave birth to children William, three, and Felicity, 11 months despite not being able to eat during her pregnancy

Դա իհարկե երջանիկ օր էր, բայցև շատ դժվար։

Նիկոլայի որովայնում ստամոքսի խթանիչ տեղադրվեց։ Սա մի մետաղական սարք է, որը կոչված է էլեկտրական ազդակներ փոխանցել ստամոքսի մկաններին, որպեսզի դրանք նորից գործեն։ Սակայն այս բուժական միջոցառումը ձախողվեց։ Հենց այդ ժամանակ էլ նա անցավ բացառապես պարենտերալ սնուցման մեթոդին։ Նա ամեն օր փոխում է գլյուկոզայի ու սննդամթերքի պարկերը, որոնք բավականացնում են 12 ժամ։ Պարենտերալ սնման կողմնակի ազդեցություններից մեկը մազաթափությունն էր։ Նիկոլան շատ դժվար համակերպվեց, երբ իր մազերն սկսեցին բռերով թափվել։ Նրա ամուսինը մտածեց, որ ավելի լավ է միանգամից սափրել կնոջ գլուխը, սակայն նա իր գլուխն էլ սափրեց՝ որպես սոլիդարության նշան։  

Mrs Nichols has been told she will never eat again, but she says despite this, she feels lucky and her and her husband Ben, 27, call their children their two miracles

Նա կատակեց ու ասաց, որ չի ուզում, որ ես ընտանիքի միակ ճաղատը լինեմ։

A side effect of being fed through a tube is that Mrs Nichols hair became thin and fell out, something she finds difficult

Չնայած խրոնիկ հիվանդությանը՝ այս կինը հրաշքով կարողացավ երկու երեխա լույս աշխարհ բերել։ Նրա որդի Վիլյամն արդեն 3 տարեկան է, իսկ դուստր Ֆելիսիթին՝ 11 ամսական։ Թեպետ հղիության ընթացքում Նիկոլան չէր կարողանում ինչպես հարկն է սնվել, երեխաներն առողջ ծնվեցին։ Նիկոլան ինքն է պատրաստում երեխաների կերակուրները։ Այս մասին խոսելիս նա ասել է.

Ես եմ պատրաստում երեխաներիս ուտելիքները։ Դրանք ախորժելի բույր ու տեսք ունեն, սակայն եթե համարձակվեմ մի պատառ ուտել, սարսափելի ցավեր կունենամ։ Երբեմն ինձ թվում է, որ այլևս չեմ կարող դիմանալ, սակայն բավական է տեսնեմ բալիկիս լուսավոր դեմքն ու հասկանում եմ, որ պետք է շարունակեմ ապրել։ 

Mrs Nichols knows she will never eat real food again, and her weight dropped from 9st to 7st