16:09 , 11 մարտ, 2015«Hamaeleo calyptratus» տեսակի մողեսը Սիդնեի Տարոնգա կենդանաբանական այգում: Այս տեսակն ապրում է Սաուդյան Արաբիայում ու Եմենում ու կարող է ապրել մինչև 5 տարի։

Վայրի բնության լուսանկարիչ Լուսիանո Լեուզին լուսանկարել է Կամչատկայում գետում խաղացող արջերին։

Արեգակնային էներգիայով աշխատող աշխարհի առաջին ինքնաթիռը՝ «Սոլար Իմպուլս 2»-ը, վայրէջք է կատարում Ահմեդաբադում։

Ավստրալական Ինսբրուկ քաղաքում դահուկորդը մագլցում է Սիգրուբ լեռան գագաթը։

2015/2016 աշուն-ձմեռ հավաքածուի փարիզյան նորաձևության շոուին մոդելը ներկայացնում է Իրիս Վան Հերպենի ստեղծագործությունը։

2015-2016 աշուն/ձմեռ հավաքածուի փարիզյան նորաձևության շոուին ամերիկացի դերասաններ Բեն Ստիլլերը և Օուեն Վիլսոնը ներկայացրել են Վալենտինոյի աշխատանքները։

Նյու Յորքում ամերիկացի կինոդերասան Ջորջ Քլունին ելույթ է ունենում Հայոց ցեղասպանությանը նվիրված «100 կյանք» նախաձեռնությանը։

Կալիֆորնիայի Պենդելթոն ճամբարում ԱՄՆ ռազմածովային Մեթ Գրաշենը մասնակցում է Ռազմածովային ուժերի միջազգային պարաօլիմպիկ խաղերին։

Աղավնիների տեսքով փուչիկներ են բաց թողնվել Նատորիի Յուրիագ դպրոցի նախկին տարածքում՝ 2011թ-ին տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին։

Գազայում պաղեստինցի աղջիկները խաղում են տան պատուհանին, որը վնասվել է իսրայելական ուժերի կողմից իրականացված ռմբակոծության արդյունքում։

Իսլամական պետության կողմից գերեվարված ու երեխայի ձեռքով սպանված իսրայելացի արաբ Մուհամեդ Մուսալամի ծնողները ողբում են որդու մահը Երուսաղեմի իրենց բնակավայրում։
