«Հայաստանի կրթական համակարգի ոչ մի փոփոխություն հետդարձի ճանապարհ չունի». Արմեն Աշոտյան


15:50 , 11 մարտ, 2015

«Հայաստանի կրթական համակարգի ոչ մի փոփոխություն հետդարձի ճանապարհ չունի». Արմեն ԱշոտյանAravot.am-ը գրում է․

ՀՀ-ում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին շարունակական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի կառավարությունը համաձայնագրեր է կնքել Համաշխարհային բանկի հետ՝ իրականացնելու «Կրթության բարելավում» ծրագիրը: Այս մասին այսօր «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի կատարման ընթացքին և «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկին նվիրված համաժողովում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Նոր վարկային ծրագիրը «ժառանգական է», այն շարունակելու է նախորդ կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունների իրականացումը Հայաստանում: Մասնավորապես, մենք շարունակելու ենք բարեփոխումներն ավագ դպրոցներում: Իսկ հին համակարգին վերադառնալու մասին ասեկոսեներին ուզում եմ ևս մեկ անգամ հստակ պատասխանել, որ Հայաստանի կրթական համակարգի ոչ մի փոփոխություն հետդարձի ճանապարհ չունի: Մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ, իսկ մարտահրավերները պիտի կարողանանք միասին հաղթահարել»,- ընդգծեց Ա. Աշոտյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ