15:42 , 11 մարտ, 2015
Lurer.com-ը գրում է․
Պլանային աշխատանքներով պայմանավորված մարտի 13-ին ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը:
Կդադարեցվի, մասնավորապես, Մամիկոնյանց փողոցի 37-62, Կոմիտասի պողոտայի 37-41, Վրացական փողոցի 10-ից բարձր համարների և 4-րդ նրբանցքի, Մալխասյանց փողոցի ու նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը: