Մետրոյի նոր կայաններ կառուցելու մասին նախագիծը հերթական հեքիաթն է. Սպառողների միության նախագահ


15:36 , 11 մարտ, 2015

Araratnews.am-ը գրում է․

մետրո

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն անդրադարձավ նաև լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ Աջափնյակում և Դավթաշենում պետք է մետրոյի կայաններ կառուցվեն: Բանախոսի գնահատմամբˋ մետրոյի նոր կայանների կառուցման հեռանկարնների մասին մամուլից տեղեկանալը չի փաստում դրա հավաստիության մասին:

«Այս նորությունն, իհարկե, ողջունելի է, բայց հավաստի չէ: Ես ոչ մի հրապարակման մեջ չկարդացի ծրագրի համար նախատեսված ժամանակահատվածը, պահանջվող ռեսուրսների և դինամիկայի մասին: Այս ամենից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ  սա հերթական հեքիաթն է, որը մենք լսում ենք տարիներ շարունակ: Ծրագրերում շատ բան է գրված: Անընդհատ նշվում է, որ  ծրագրվում է էլեկտրական տրանսպորտի և մետրոյի զարգացումը, բայց երբ և ինչպես՝ չի ասվում»,- նկատեց բանախոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ