15:00 , 11 մարտ, 2015
168.am-ը գրում է․
«Վատատես եմ, որ Հայաստանը Ռիգայում որևէ փաստաթուղթը կստորագրի»,- այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում կազմակերպված՝ «Հայաստանը ԵՏՄ-ում. Ռիգայի խորհրդաժոովին ընդառաջ. ո՞րն է լինելու Երևանի կարգախոսը» թեմայով հասարակական-քաղաքական քննարկման ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ հասարակական կազմակերպության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով՝ ԵՏՄ-ի վերաբերյալ բավականին մեծ խոստումներից հետո տպավորիչ անկում արձանագրեցինք: «Վերջերս, կարծում եմ, որ շատերդ տեղյակ եք ցուցանիշներից: Միգրացիայի ոլորտում չփոխվեց ոչինչ ԵՏՄ անդամակցությունից հետո, արտահանման, ներկրման ծավալները տպավորիչ անկում ապրեցին, որևէ հեռանկար չստացանք այն ընտրության դիմաց, որը կատարվեց ճնշումերի և շանտաժների ներքո: Արդյոք մեզ թույլատրվելո՞ւ է սեփական ճակատագիրը որոշել և փաստաթութ ստորագրել Ռիգայում, ունենալո՞ւ ենք մեր հեռանկարն ինքներս ընտրելու հնարավորությունը: Առանց այն էլ մեր տնտեսական ցուցանիշները փառահեղ չէին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ