10 խելահեղ փաստ աչքերի մասին


15:03 , 11 մարտ, 2015

 10  Աչքի գույնը կարող է փոխվել։

Human Eye

Ո՛չ կապույտ, ո՛չ էլ կանաչ պիգմենտներ մարդու ծիածանաթաղանթում կամ ակնային հեղուկում գոյություն չունի։ Այդ է պատճառը, որ աչքի գույնը նման է երկնքին, և դրա գույնը կախված է լուսային պայմաններից, հատկապես բաց գույնի աչքերի դեպքում։

 9  Եթե աչքերդ կապույտ են, ուրեմն դու բոլոր կապուտաչյա մարդկանց հետ ընդհանուր նախնի ունես։

Human Eye

Առաջին կապուտաչյա մարդն ապրել է 6000-10000 տարի առաջ։ Այս ժամանակաշրջանում բոլոր մարդիկ շագանակագույն աչքեր ունեին։

 8  Յուրաքանչյուր աչք 107 միլիոն բջիջներ է պարունակում, որոնցից յուրաքանչյուրը լուսազգայուն է։

Human Eye

Յոթ միլիոն «կոներն» օգնում են տեսնել գույներն, իսկ 100 միլիոն «ձողերն» օգնում են տարբերել սևն ու սպիտակը։ 

 7  Մարդիկ իրենց խոսքում ասում են՝ «մեկ ակնթարթում»,  որովհետև աչքը թարթելու մկանն ամենաարագն է աշխատում մարմնի մկանններից։

Human Eye

Աչքը թարթելու գործողությունը 100-150 միլիվայրկյան է տևում, ու վայրկյանում աչքը հնարավոր է թարթել 5 անգամ։

 6  Դու տեսնում ես քո ուղեղով, ոչ թե աչքերով։

Human Eye

Հնարավոր է՝ ակնհայտ է, ինչևէ, պետք է նշել, որ վատ կամ աղոտ տեսողության պատճառը ոչ թե աչքերի, այլ ուղեղում տեսողության համար պատասխանատու հատվածն է։՚

 5  Աչքերն ինքնաջրվում են, երբ չորանում են։

Human Eye

Արցունքները կազմված են երեք հիմնական բաղադրիչներից՝ ճարպից, լորձից և իհարկե ջրից։ Եթե այս երեք բաղադրիչները ճիշտ քանակություն չունեն արցունքի մեջ, ապա աչքերդ կարող են չորանալ։ Քո ուղեղը պատասխանու է չորությունը կանխել՝ սկսելով ավելի շատ արցունք արտադրել։

 4  Նորածինների մոտ արցունքներ չեն արտադրվում։

Human Eye

Չնայած երեխաների լացի ձայնին՝ նրանց մոտ սկսում են արցունքներ արտազատվել միայն 4-13 շաբաթական տարիքում։

 3  Հետերոքրոմիա

Human Eye

Աչքի այս խանգարման ժամանակ մարդու մոտ տարբեր աչքերի գույն է հանդիպում, ինչպես հայտնի Վանա կատուների մոտ։

 2  Աչքի մկաններ

Human Eye

Մարմնի բոլոր մկաններից ամենաակտիվը աչքերի մկաններն են։

 1  Աշխատող մասնիկներ

Human Eye

Քո աչքերում երկու միլիոնից ավելի աշխատող մասնիկներ կան, որոնք հնարավոր են դարձնում աչքի առողջ աշխատանքը:

Լուսանկարները՝ Սուրեն Մանվելյանի։