Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած միջոցառումը ոչ մի լրատվամիջոց չլուսաբանեց


18:56 , 3 մարտ, 2012

Երեկ ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը կազմակերպել է ընդունելություն Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցելու 20-րդ տարելիցի առթիվ։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի աշխատակիցները, այլ երկրների դեսպաններ։ Որքան էլ զարմանալի է, ոչ մի լրատվմիջոցում այս մասին տեղեկություն չեղավ։ Իսկ Հայլուրի Հարցազրույց հաղորդումը նվիրված էր Հայաստան համահայկական հիմնադրամի 20-ամյակին