Մոսկվայի քաղաքապետարանը ցանկանում է մայրաքաղաքի բնակիչներին առաջարկել նոր սոցիալական ծառայություն․ ամուսին՝ մեկ ժամով, գրում է The Guardian-ը։
Վաձվող «ամուսինը» կարող է օգնել կատարել այնպիսի աշխատանքներ, որոնք ռուս ընտանիքներում ավանդաբար համարվում են տղամարդու գործ, օրինակ պահարանների տեղափոխում։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետարանի սոցիալական պաշտպանության վարչության պետ Անդրեյ Բեսշտանկոն։
Սոցիալական ծառայությունը կլինի անվճար ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների համար և հասանելի մյուս տնային տնտեսություններին՝ չափավոր գումարի դիմաց։
