13:38 , 11 մարտ, 2015
168.am-ը գրում է․
Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` խոսելով ԲՀԿ նոր առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի մասին, ասել էր, որ Նաիրա Զոհրաբյանը իր գործունեությունը ԲՀԿ ղեկավարի պաշտոնում սկսել է «ստով»: «Երեկ լսում էի նրանց նոր ղեկավարի հայտարարությունը, իր բառերով ասեմ՝ կարծես կլոունի տեսնեի: Ասում է՝ մենք մեր որոշումով ենք այս քայլերին դիմել: Ամբողջ աշխարհը գիտի, որ Սերժ Սարգսյանը կանչեց, ասաց՝ այսպես պիտի անես, իրենք էլ արեցին»,- հայտարարել էր ԱԻՄ առաջնորդը: 168.am-ը Նաիրա Զոհրաբյանին խնդրեց անդրադառնալ ԱԻՄ առաջնորդի այդ հայտարարություներին: Ի պատասխան՝ ԲՀԿ նոր առաջնորդն ասաց. «Իմ արժանապատվությունից ցածր եմ համարում Պարույր Հայրիկյանին անդրադառնալը, ինձ ազատեք Պարույր Հայրիկյանին անդրադառնալու խնդրից: Կարծում եմ՝ Վահան Բաբայանը շատ հստակ պատասխանել է, դրան ավելացնելու բան չկա: Ես շատ ավելի կարևոր գործերով եմ զբաղված, քան Պարույր Հայրիկյանի թեման է ընդհանրապես»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ