13:00 , 11 մարտ, 2015Araratnews.am-ը գրում է․
Լույս է տեսել «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարի առաջին հատորը, որը կրում է «Հայոց ձորը» անունը: Գիրքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
«Ի սկզբանե մեր նպատակն էր ներկայացնել Հայաստանի պատմությունը ˋ գավառ առ գավառ, գյուղ առ գյուղ: Գրքի հիմքում ընկած են տարիների ընթացքում հավաքված նյութերը: Սա դեռևս առաջին հատորն է: Նախատեսվում է 36 հատոր հրատարակել: Վերջում յուրաքանչյուր գիրք իրար կցելով կստանանք մեր Մեծ և Փոքր Հայքերի քարտեզը: Իսկ առաջին հատորը նվիրված է Հայքին, որովհետև սա այն տարածքն է, որտեղ Հայկ նահապետն իր հաղթանակից հետո որոշեց հիմնել իր դաստակերտը»,- նկատեց բանախոսըˋ հավելելով, որ գիրքը լույս է տեսել 1000 օրինակով և հասանելի է բաժանորդագրմամբ: Այն նաև թարգմանվում է անգլերեն և ռուսերեն, բայց այս տարբերակները հասանելի կլինեն Էլեկտրոնային տարբերակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ