11:57 , 11 մարտ, 2015
Երեկ մարզիկները որոշում կայացրեցին, որ պետք է գնան Բաքու ու խզարեն այնտեղ, իսկ հիմնական ապրավդանին էն ա, որ տղերքն ուզում են ՀՀ դրոշը բարձրացնել Բաքվում ու չեն վախում ոչ մեկից...
Ես ավելի քան վստահ եմ, որ մեր տղերքը կարող են մեր դրոշը բարձրացնել, բայց Բաքվո՞ւմ, էն էլ ապրիլի 24-ից հետո՞... Նու շատ մը հեքիաթ ա էլի:
Ուրեմն ինչի՞ չպիտի հելնեինք, գնայինք Բաքու.
1. Մեզ Բաքվում սպասում են միմիայն իրանց PR անելու համար:
2. Էդ սրիկաները սաղ ծախսերը վերցնում են իրանց վրա, ու էդ փաստը մի այլ կարգի «կծախեն» Հայաստանի վրա արտասահմանում:
3. Էդ խաղերն էնքան անլուրջ են, որ չգնայինք էլ, պագոններս չէր ընկնի:
Ես չեմ կարող ասել, թե ինչով են մտածել այդ խաղին մասնակցելու դրական որոշում կայացնողները, բայց ավելի քան վստահ եմ, որ մենք չենք կարողանալու հայկական դրոշ բարձրացնել, մենք սխալ փիառ քայլ ենք անում, ու ամենակարևորը՝ մեր պարտությունից TUrqy KtesNi kuraXana...
Կարճ ասած՝ անիմաստ հելնում եք, գնում եք Բաքու, որ ի՞նչ անեք: