Ի՞նչն ստիպեց Չինաստանի ամենագեր մարդուն ավելի քան 80 կգ նիհարել


17:20 , 25 մարտ, 2015

Couch bound: Liang Yong decided to go on the diet after he got the unwelcome title of Chinas fattest man five years ago, pictured above

Չինաստանի ամենագեր մարդը՝ Լիանգ Յոնգը, 82 կգ քաշ է կորցրել ճարպակալման դեմ դժվարին պայքարում։ Երբ 26-ամյա Լիանգն իրեն վատ զգաց, նրա համար շտապօգնություն կանչեցին, սակայն նա այնքան գեր էր, որ չտեղավորվեց շտապօգնության մեքենայում։ Նրան ստիպված սայլակով տեղափոխեցին հիվանդանոց։ Ճանապարհին հանդիպած որոշ մարդիկ այնքան էին իրենց չափն անցել, որ բացեիբաց ծաղրում էին այս մարդուն իր գիրության համար։

Unhealthy appetite: Liang Yong has had a problem with his weight all through childhood but is now dieting with the help of a local hospital in China

Լիանգի քաշն այդ ժամանակաշրջանում մոտ 222 կգ էր կազմում։ Այս ծաղրուծանակն այնքան խորապես վիրավորեց Լիանգին, որ նա որոշեց անհապաղ դիետայի նստել։ Երիտասարդը ցանկանում էր աստիճանաբար կորցնել իր քաշը, որպեսզի մաշկը կախ չընկնի ու նիհարելուց հետո հարկ չլինի վիրահատություններ դիմել մաշկի ավելորդ զանգվածից ազատվելու համար։ 2007 թ.-ին Լիանգը պաշտոնապես ճանաչվել էր Չինաստանի ամենագեր մարդը։ Անշուշտ, սա այն ռեկորդը չէր, որով կարելի էր հպարտանալ կամ ուրախանալ, ուստի Լիանգը որոշեց գեր մարդու տիտղոսը փոխարինել մեկ այլ տիտղոսով՝ ճանաչվելով Չինաստանի՝ ամենաշատ քաշ կորցրած մարդը։ Ներկայումս Լիանգը 132 կգ է կշռում, սակայն նիհարելու գործընթացը դեռ ընթացքի մեջ է։

Agile: Chinas fattest man, Liang Yong, has lost 12 stone in a gradual diet which has seen him drop to 22 stone

Հարցազրույցներից մեկի ընթացքում նա ասել է.

Ես սկսեցի առողջ սննդակարգով սնվել ու կանոնավորապես մարմնամարզությամբ զբաղվել, հենց որ ի վիճակի էի բավականաչափ լավ շարժվել։

Humiliating: When he was at his heaviest of more than 35 stone, Liang Yong was too big for an ambulance and had to be transported to hospital in Chongqing by trolley

Պրն. Յոնգն ասում է, որ գիրությունն իր մոտ բնածին խանգարում է եղել։ Նա ծնվել է մոտ 5 կգ քաշով։ Երեք ամսականում նա մոտ 10 կգ էր կշռում, 3 տարեկանում՝ 29 կգ, 8 տարեկանում՝ 79 կգ, իսկ 14 տարեկանում նրա քաշն արդեն հասնում էր 180  կգ-ի։ Այս տվյալներն ապացուցում են, որ ծննդյան պահից ի վեր Լիանգը տառապել է ճարպակալման խնդրով։

Road to recovery: Chinas fattest man, Liang Young, undergoes an examination as he battled to bring his weight down from 35 stone

Որոշ ժամանակ առաջ Չինաստանի հիվանդանոցներից մեկի ղեկավարությունը երիտասարդին անվճար բուժելու պատրաստակամություն հայտնեց։ Լիանգի ապաքինման ցուցանիշները հետագայում կօգտագործվեն այլ պացիենտների բուժման նպատակներով։ Ուստի հիվանդանոցի ղեկավարության բարեգործական նախաձեռնությունից ոչ միայն Լիանգն է շահում, այլև հիվանդանոցի աշխատակազմը, քանի որ, կոպիտ ասած, Լիանգն իբրև փորձանմուշ է «օգտագործվում»։ Չինաստանում ճարպակալմամբ տառապողների թիվը գնալով աճում է։ Ցավոք, այստեղի բոլոր ճարպակալած քաղաքացիները չէ, որ Լիանգի պես հաջողակ են և անվճար բուժօգնություն ստանալու հնարավորություն ունեն։ 

Measuring up: Chinas fattest man, Liang Young, wanted to lose weight after he was given the unwelcome title