13:32 , 11 մարտ, 2015Newmag.am-ը գրում է․
Քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆթը քառասուն միլիոն դոլլարով ապահովագրել է ոտքերը: Ըստ «The National Enquirer»-ի՝ ապահովագրական ընկերությունն այդ գումարը կվճարի երգչուհուն այն դեպքում, եթե նա վնասվածք ստանա ելույթի ժամանակ:
«Առաջին հայացքից՝ այդքան գումարը բոլորովին արդարացված չէ,սակայն եթե ինչ-որ բան պատահի Թեյլորի ոտքերի հետ,նա չի կարողանա ելույթ ունենալ և նրա 200 միլիոն արժողությամբ կարիերան կվտանգվի»,- ասել է պարբերականի ներկայացուցիչը:
Ներկայումս Թեյլոր Սվիֆթի փաստաբանները պատրաստում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի ապահովագրությունը ուժի մեջ մտնի նախքան նրա համաշխարհային համերգային շրջագայությունը, որը սկսվելու է մայիսին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ