Բենզեման` ՉԼ լավագույն ռմբարկուների տասնյակում


13:22 , 11 մարտ, 2015

cristiano-ronaldo-377-benzema-strike-real-madrid1in.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման գոլ է խփել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Շալկե»-ի դեմ հանդիպման 52-րդ րոպեին:

Այդպիսով, Բենզեման հեղինակել է իր 42-րդ գոլը մրցաշարում և հավասարվել Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում 10-րդ տեղը զբաղեցնող Ալեսանդրո դել Պիերոյին:

Հիշեցնենք, որ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուներն են Քրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին, ովքեր 75-ական գոլի հեղինակ են դարձել: