13:10 , 11 մարտ, 2015Mediamonitor.am-ը գրում է․
Աշխարհում կան մեծ, մազոտ, նիհար, ուժեղ շներ, նրանք ապրում են մեր մոլորակի վրա և ուրախություն են պարգևում իրենց տերերին: Իսկ ահա աշխարհի ամենափոքր շունը չիխուախուան է և նա իր տիրուհու հետ, բնակվում է ԱՄՆ-ում` Ֆլորիդա նահանգում:
Այս շնիկն ունի անսովոր անուն, նրա անունն է Heaven Sent Brandy, այսինքն` երկնքից ուղարկված Բրենդի: Շնիկը կշռում է ընդամենը 900 գրամ, իսկ հասակը 15,2 սմ է:
Ինչպես հաղորդում է տիրուհին, նա ձեռք է բերել Բրենդիին, երբ նա ընդամենը 9 ամսական է եղել:
«Երբ հայտնվեց Բրենդին, ես նոր էի կորցրել իմ նախորդ շանը, որը նույնպես չիխուախու ցեղատեսակից էր, նա այդ ժամանակ 14 տարեկան էր»,- ասում Պոլետը:
Տիրուհին պատմում է, որ Բրենդիին իր հետ ինքնաթիռով ճանապարհորդության է տանում, և ոչ ոք նրան չի նկատում, իսկ խելացի շունը ոչ մի ձայն չի հանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ