ՀՀ ԱԳ նախարարն այսօր ելույթ կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդում


10:33 , 11 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր աշխատանքային այց կկատարի Վիեննա, ուր ելույթ կունենա Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մշտական խորհրդի հատուկ նիստում։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։