Մայրաքաղաքի մշակութային անցուդարձն՝ այսօր


10:10 , 11 մարտ, 2015

Life.panorama.am-ը գրում է․

Մայրաքաղաքի մշակութային անցուդարձն՝ այսօր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվելու է Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերա՝ 1 գործողությամբ: 
Սկիզբը՝ 19:00-ին: 
 
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայանալու է դասական երաժշտության համերգաշարի հերթական համերգը՝ «Օպերարիաս», ելույթ է ունենալու սոպրանո Լուսինե Ազարյանը և դաշնակահար  Արմեն Աղաջանյանը:
Սկիզբը՝ 20:00-ին:
 
Նարեկացի արվեստի միությունում կհյուրընկալվեն դերասան Կարեն Ջանգիրյանի  գործընկերները, ընկերները, պարզապես նրա արվեստի երկրպագուները իրենց խոնարհումը բերելու իրենց ընկերոջ և տաղանդավոր դերասանի հիշատակին:
Երեկոյի ընթացքում կցուցադրվի ռեժիսոր Դմիտրի Քեսայանցի «Մարդն Օլիմպոսից» գեղարվեստական կինոնկարը` Կարեն Ջանգիրյանի մասնակցությամբ: Մուտքն ազատ է:
Սկիզբը՝ 19:00-ին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ