Օրվա բաղադրատոմսը. հավը ջեռոցում կոճապղպեղով և քնջութով


09:11 , 11 մարտ, 2015

Բաղադրությունը

Հավի ոտքերը կամ ազդրերը 6 հատ
Քունջութի յուղ 
Շագանակագույն շաքարավազ 2 ճաշի դգալ
Քունջութ 3 թեյի գդալ 
Աղացած կոճապղպեղ 1 թեյի գդալ 
Աղ 1 թեյի գդալ 
Սխտոր 2 պճեղ
Ըստ ցանկության՝ 1 թեյի գդալ կարմիր պղպեղ 

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը տաքացնել 215 ջերմաստիճանով:
2. Հավի սրբել մաքուր սրբիչով և դնել տապակի մեջ:
3. Վրան շաղ տալ քունջութ և քսել քունջութի յուղ:
4. Մնացած բոլոր բաղադրիչները խառնել իրար և լցնել հավի զանգվածի վրա:
5. Լիովին ծածկել հավն այս խառնուրդով և դնել տապակի մեջ: 
Թխել 20-25 րոպե մինչև ոսկե դարչնագունելը:

Բարի ախորժակ :)