«Հրապարակ». Իշխանության վերնախավը լծվել է ֆինանսական աղբյուրների փնտրտուքին


07:44 , 11 մարտ, 2015

«Պատգամավորները խումբ-խումբ գործուղվել են արևմտյան ուղղությամբ, իսկ վարչապետն այսօր երկօրյա այցով՝ Քուվեյթ: Նրան ուղեկցում են գյուղատնտեսության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, սփյուռքի նախարարները: Նախատեսված են հանդիպումներ Քուվեյթի ներդրումային գործակալության, Առևտրաարդյունաբերական պալատի, Քուվեյթի հիմնադրամի ղեկավարության հետ: Կհանդիպեն նաև Քուվեյթի հայ համայնքի հետ: Թերևս նույնպես ֆինանսական օգնություն խնդրելու նպատակով»,–գրում է թերթը։