Խորապես ցավում եմ ընկերներիս մահվան համար. խոսքեր չունեմ. Վիլտոր


06:59 , 11 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Սիլվեն Վիլտորը չկարողացավ զսպել հույզերը՝ Արգենտինայում երկու ուղղաթիռների բախման լուրն իմանալով:

Աղետի հետեւանքով զոհվել է 10 մարդ, որոնց մեջ էր նաեւ լողի օլիմպիական չեմպիոնուհի Կամիլ Մյուֆան, Ֆլորանս Արտոն եւ 2008 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Ալեքսիս Վաստենին: Ուղղաթիռների ուղեւորները մասնակցել են ֆրանսիական հեռուստաալիքների համար նախատեսված շոուի նկարահանումներին: Այս շոուի մասնակիցներից է հենց ինքը՝ Վիլտորը:

«Ես խորապես ցավում եմ ընկերներիս մահվան համար, դողում եմ, սարսափելի է: Խոսքեր չունեմ եւ չեմ ուզում խոսել»,- թվիթերյան իր էջում գրել է նախկին ֆուտբոլիստը: