06:28 , 11 մարտ, 2015
Lurer.com–ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են իրաքյան Մոսուլ քաղաքում գտնվող Սուրբ Գևորգի քրիստոնեական տաճարը: Այս մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Ստացված տեղեկությունների համաձայն` կրոնական կառույցը պայթեցվել էր երկուշաբթի օրը` մարտի 9-ին: Տաճարից զատ ծայրահեղականներն ավերել են նրա կողքին գտնվող մի քանի բնակելի շենքեր:
Հայտնի է նաև այն, որ տաճարի կողքին գտնվում է քրիստոնեական գերեզմանոցը: