05:17 , 11 մարտ, 20151in.am–ը գրում է.

ԱՄՆ Յուտա նահանգը ցնցել է ջրասույզ եղած ավտոմեքենայում 14 ժամ փոքրիկ աղջնակի ողջ մնացած լինելու լուրը: Երբ նրան դուրս են բերել ավտոմեքենայից, մեկուկես տարեկան Լիլին անգիտակից է եղել: Կամա թե ակամա ոստիկանները սկսել են հավատալ գերբնական ուժերի գոյությանը: Նրանք վստահ են, որ ավտոմեքենայից օգնություն կանչող ձայներ են լսել: Սակայն այն պահին, երբ սկսել ենք փրկարարական օպերացիան, ղեկին նստած փոքրիկի 25-ամյա մայրիկը մահացած է եղել, հաղորդում է CNN-ը:
Կինը մահացած է եղել, սակայն 4 ոստիկաններ, ովքեր ջուրն են մտել փրկելու երեխային, վստահ են` իրենք հասուն կնոջ ձայն են լսել: Հենց այդ ձայնն էլ ոստիկաններին ստիպել է տուժածներին հնարավորինս շուտ դուրս բերել ավտոմեքենայից: Ոստիկանները վստահեցնում են, որ ավտոմեքենայից լսել են «Օգնեցեք» ձայնը: Լրագրողները ենթադրում են, որ զոհված մայրը շարունակել է պաշտպանել երեխային «անդրաշխարհից»:
Նշվում է, որ այդ պատմության մեջ զարմանալի է ամեն ինչ`այն, որ ավտոմեքենան 10 ֆուտ խորությամբ գետում ամբողջությամբ ջրի տակ չի անցել, այլ հայտնվել է ծանծաղուտում:
Զարմանալի է նաև այն, որ փոքրիկը շատ արագ է ապաքինվում: