04:55 , 11 մարտ, 2015
Tert.am–ը գրում է.
Իսլամաբադի դատարանը երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին ձերբակալելու օրդեր է տրամադրել` 2007-ին Իսլամաբադում կարմիր մզկիթի գրոհի ժամանակ հոգևոր գործիչ Աբդուլա Ռաշիդ Գազիի սպանության գործով:
Ինչպես հաղորդում է Rosbalt.ru-ն` Pakistan Today-ին հղումով, դատավոր Վաջիդ Ալի Հանը մերժել է Մուշարաֆի փաստաբանի չորս հարցումը և հետաձգել է լսումները մինչև ապրիլի 2-ը: Միևնույն ժամանակ՝ Պակիստանի նախկին նախագահին ձերբակալելու օրդերը նրա համար գրավ մուծելու հնարավորություն է նախատեսում: ԶԼՄ-ների տեղեկություններով` նախկին նախագահը լսումներին չի ներկայացել:
Աբդուլ Ռաշիդի և նրա կնոջ սպանության մասին գործը` ընդդեմ Պակիստանի նախկին նախագահի հարուցվել է 2013-ին, երբ ոստիկանություն է դիմել նրանց որդին՝ Հարնուր Ռաշիդ Գազին: