02:45 , 11 մարտ, 2015![]()
Tert.am–ը գրում է.
Երևանյան ժամանակով ժամը 01.00-ին Նյու Յորքում մեկնարկել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի
նոր՝ «100 Կյանք» (100 LIVES) նախաձեռնության շնորհանդեսի արարողությունը, որը հնարավոր է դիտել հետևյալ հղումով՝ www.100lives.com:
Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով բազում հայերի են փրկել Հայոց Ցեղասպանությունից։ «100 LIVES»-ի համահիմնադիրներն են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:
Կհայտարարվի մարդասիրական նոր` «Ավրորա» միջազգային մրցանակի ("AURORA INTERNATIONAL HUMANITARIAN PRIZE") հիմնման մասին, որի ժյուրիի անդամների թվում են լինելու օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ Էլի Ուիզելը: