02:44 , 11 մարտ, 2015«Գիտե՞ք՝ ես ինչն եմ ամենից շատ կարոտում։ Անհոգությունը»։ Սրանք այն կնոջ խոսքերն են, ում մոտ 2 տարի առաջ քաղցկեղ են ախտորոշել։ Երբ Դուք հիվանդ եք, Դուք ուրիշ բաների մասին չեք մտածում և միայն կենտրոնանում եք հիվանդության վրա։ Leo Burnett France–ը Mimi Foundation–ի հետ միասին որոշեցին քաղցկեղով հիվանդ 20 հոգու հնարավորություն տալ մի քանի վայրկյան մոռանալ հիվանդության մասին։ Բոլոր մասնակիցներին առաջարկեցին պրոֆեսիոնալ դիմահարդարում անել և կերպար ընտրել։ Այն ամենը, ինչ նրանցից կախված էր, դա փակ աչքերով նստելն էր մինչև աշխատանքի ավարտը։
Այնուհետև լուսանկարչի հետ միասին նրանց նստեցնում էին հայելու առաջ և խնդրում բացել աչքերը։ Թեկուզ մի քանի վայրկյան, բայց հիվանդությունը դադարում էր գոյություն ունենալ։