03:22 , 11 մարտ, 2015
Armlur.am–ը գրում է.
Armlur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկանում է, որ քննվող քրեական գործով կասկածյալ Արտաշես Ա.-ն ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հատուկ ծառայություն իրականացնող անձինք հայհոյել են, բռնություն են գործադրել իր նկատմամբ. ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Արդյունքում խոստովանել է իր կողմից չկատարված գողության հանգամանքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ