«Ռեալ» – «Շալկե»` 3:4. Հրաշքին այնքան մոտ… «Ռեալ»-ը քառորդ եզրափակչում է


02:19 , 11 մարտ, 2015

1in.am–ը գրում է.

7777777777

Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ը մեծ դժվարությամբ հաղթահարեց Գելզենկիրխենի «Շալկե»-ի արգելքն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

«Ռեալ»-ն ու «Շալկե»-ն գոլային հրավառություն կազմակերպեցին «Սանտիագո Բեռնաբեո»-ում: Գերմանական ակումբն օգտվեց «Ռեալ»-ի վատ մարզավիճակից ու մրցակցի պաշտպանության կոպիտ սխալներից:

«Շալկե»-ն աներևակայելի արդյունքի հասավ Մադրիդում` հաղթելով 3:4 հաշվով: Ռոբերտո դի Մատեոյի սաներին քառորդ եզրափակչի ուղեգրից բաժանեց 1 գոլ:

Առաջին խաղում «Ռեալ»-ն առավելության էր հասել 0:2 հաշվով: Դիմակայության արդյունքում գրանցվեց 5:4 հաշիվը:

«Ռեալ» – «Շալկե»` 3:4

0:1 Ֆուքս (20’), 1:1 Ռոնալդու (25’), 1:2 Հունտելար (43’), 2:2 Ռոնալդու (45’), 3:2 Բենզեմա (53’), 3:3 Սանե (57’), 3:4 Հունտելար (83’)