01:51 , 11 մարտ, 2015
Tert.am–ը գրում է.
Wikimedia հիմնադրամը, որը տնօրինում է «Վիքիպեդիա» էլեկտրոնային հանրագիտարանը, դատի է տվել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությանը։ Այս մասին հայտնում է TIME-ը։
Ըստա աղբյուրի՝ ԱՄՆ-ի արդարադատության նախարարություն դիմած Wikimedia-ն կառույցին մեղադրում է օգտատերերին հետևելու համար։ Այս կերպ Wikimedia-ն միանում է իրավապաշտպանների ջանքերին, ովքեր ամերիկյան պետական կառույցներից պահանջում են հրաժարվել Upstream ծրագրից, որով ինտերնետում զանգվածային ձևով հետևում են քաղաքացիներին։
Wikimedia-ն հայտարարել է, որ դատարան է դիմել՝ ամբողջ աշխարհում իրենց օգտատերերի իրավունքները պաշտպանելու համար։ Ի դեպ, հայցը ներկայացվել է ամբողջ աշխարհում «Ուիքիպեդիայի» ընթերցողների և խմբագիրների անունից։
Ըստ հիմնադրամի՝ նման ձևով հետևելը խարխլում է ինտերնետի բուն գաղափարը, այն է՝ բաց տարածք համագործակցության համար, վայր, որը զերծ է վախից։ Հիմնադրամում կարծում են նաև, որ հատուկ ծառայությունների գործողությունները խոչընդոտում են խոսքի իրավունքի և գաղտնիքներ ունենալու՝ քաղաքացիների իրավունքների իրացմանը։