00:43 , 11 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
Թուրքիայի Մանիսա նահանգում 1 մլն դոլարի իսկական թղթադրամ են առգրավել: Թղթադրամն առգրավվել է կեղծարար դրամահատներին ձերբակալելու գործողությունների ժամանակ:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Российская газета-ին հղումով, ստուգման ժամանակ պարզվել է, որ 1 մլն դոլար արժողությամբ թղթադրամն իսկական է եղել:
Թղթադրամն, ամեն դեպքում, առգրավվել է, քանի որ կասկածյալները չեն կարողացել բացատրել` որտեղից են վերցրել այդքան հազվագյուտ թղթադրամը և ինչ նպատակով էին մտադիր այն իրացնել: Թուրք իրավապահ մարմինների կարծիքով` թղթադրամը ներկրվել է մաքսանենգ ճանապարհով` Ստամբուլում մասնավոր կոլեկցիոներներին վաճառելու նպատակով:
Այդ արժողությամբ թղթադրամները ԱՄՆ-ում թողարկվել են 1988-ին: Դրանք չէին ընդունվել որպես պաշտոնական դրամական միավոր երկրում: Այն համարվում էր անդամության քարտ միլիոնատերերի ակումբում: Ավելի ուշ այն սկսել է վաճառվել որպես հուշանվեր: