23:47 , 10 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
Գենետիկոսների միջազգային խումբը՝ Սալքի ինստիտուտի գիտնական Խուան Բելմոնտեի գլխավորությամբ, կարողացել է հոջող գիտափորձ անցկացնել, որի շրջանակում ՄԻԱՎ-ի հատվածներ են հեռացվել մարդու ԴՆԹ-ից։ Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով Nature Communications հանդեսում տեղ գտած հրապարակումը։
Հանդեսի գնահատմամբ՝ այս գիտափորձի հաջողությունը պոտենցիալ հնարավոր է դարձնում «21-րդ դարի ժանտախտի»՝ ՄԻԱՎ-ի դեմ բուժամիջոցի ստեղծումը։
Այս բուժական պրոցեդուրան հնարավոր է եղել իրագործել գենոմի «խմբագրման»՝ վերջերս ստեղծված տեխնոլոգիայի՝ CRISPR/Cas9-ի միջոցով. սա թույլ է տալիս ԴՆԹԻ-ի առանձին գեներ կամ հատվածներ հեռացնել կամ փոխարինել։