Մեսսին կրկին ցուցադրում է իր լավագույն խաղը. Խերարդո Մարտինո


23:40 , 10 մարտ, 2015

1056752_heroa1in.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն գովեստի խոսքեր է հղել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին, տեղեկացնում է Goal.com-ը:

«Մեսսին 2015 թվականի սկզբնամասում անկրկնելի արդյունք ունեցավ: Նրա գործողությունները չեն կարող ավելի լավը լինել:

Նա կրկին ցուցադրում է իր լավագույն խաղը»,- հայտարարել է արգենտինացի մասնագետը: