Washington Post-ը գրում է, որ Vodafone Group հեռահաղորդակցման համաշխարհային ընկերությունն իր հղի աշխատակցուհիներին խրախուսելու համար նոր մարտավարությունէ մշակել, որը գործածության է դրվելու մինչև 2015 թվականի ավարտը: Բանն այն է, որ աշխարհի տարբեր անկյուններում գործող իր 30 մասնաճյուղերում պետք է հղի կանանց 16 շաբաթ տևողությամբ հետծննդաբերական վարձատրվող արձակուրդ տրվեն: Այս քայլն արտասովոր է դարձնում այն հանգամանքը, որ ծննդաբերությունից հետո աշխատանքի վերադարձող կանայք իրավունք են ստանում շաբաթական 30 ժամ աշխատել, միևնույն ժամանակ ստանալով նույն քանակի աշխատավարձ, որքան ստանում էին նախքան արձակուրդի գնալը:
