22:25 , 10 մարտ, 2015Araratnews.am-ը գրում է.
Վաշինգտոնը կարող է կասեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները միայն այն դեպքում, երբ պաշտոնական Մոսկվան ամբողջությամբ կատարի Մինսկի բանակցություններում ստանձնած պարտավորությունները։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը։
«Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները բոլորին հայտնի են, որոշողն ինքը Ռուսաստանն է։ ԱՄՆ-ն կկասեցնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները միայն դրանց իրականացման դեպքում», – ասել է Նուլանդը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ