Նախիջևանը կարծես դարձել է զինվորական մեծ «գարադոկ»


23:22 , 10 մարտ, 2015

Ներկայիս Թուրքիայի Իգդիր քաղաքում, որը սահմանակից է ՀՀ-ին, 2000թ.-ից հետո սկսել են մեծ թափով բնակվել Նախիջևանից գաղթած ազերիներ կամ ազերի դարձած քրդեր: Նախիջևանում մնացել են միայն ծերերը, ովքեր չեն լքում իրենց բնակավայրերը: Նախիջևանը կարծես դարձել է զինվորական մեծ «գարադոկ»՝ ամենուր զինվորական համազգեստով մարդիկ և զինվորական մեքենաներ: Իգդիրից հետո սկսվել է Կարսի ազգային պատկանելիության բնակկազմի փոփոխություն ևս: Կարսում նույնպես սկսել են բնակություն հաստատել ազերիները, իսկ քրդերը թողնում, հեռանում են դեպի Սարիղամիշի և Վանի կողմերը, ինչպես Իգդիրի դեպքում հեռացան դեպի Բայազետ: Հաշվի առնելով ազերիների՝ կենդանական բնազդով բազմանալու հանգամանքը՝ շատ մտահոգիչ տենդենց է սա: